Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ներկայացվեց «Դրայվ» ծրագիրը

ՀՀ ԱՆ. Ներկայացվեց «Դրայվ» ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց HEAP Research BV ընկերության տնօրեն Ֆրանս վան Անդելի հետ: Հանդիպման առանցքում էր հունիսի 16-ին Հաագայում մեկնարկած «Դրայվ» ծրագիրը: Առաջարկվող նոր ծրագիրը սեռական և վերատադրողական առողջության պահպանման ոլորտում հայտնի ORIO ծրագրի իրավահաջորդն է:

Ողջունելով հյուրին` Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ վերարտադրողական առողջությունը մեր երկրում գերակա ուղղություններից է և առաջարկվող ծրագիրը հետաքրքրություն է ներկայացնում հայկական կողմի համար:

Ֆրանս վան Անդելը նշեց, որ «Դրայվ» ծրագիրը միտված է աջակցելու հանրային սեկտորի ծրագրերին` 35% սուբսիդավորման միջոցներով` մոտ 5-ից 55 միլիոն եվրոյի սահմաններում:

«Առողջապահական սեկտորում «Դրայվը» ուշադրությունը կենտրոնացնում է սեռական և վերարտադրողական առողջության վրա: Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն ապրանքների հոլանդացի մատակարարի կամ ծառայությունների կողմից` տեղական կամ կենտրոնական իշխանության անձի անունից: Հիմնական միտնք այն է, որ ծրագրի գումարի 35%-ը տրամադրվում է «Դրայվի» կողմից, իսկ մնացած մասը` այլ միջոցներով: Կարող են դիտարկվել տեղական հիմնադրամեր, ինչպես նաև առևտրային միջոցներ»,- մանրամասնեց ընկերության տնօրենը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայացնող ծրագրի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կարճ ժամանակահատվածում իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ